Աշուն օր.Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։


Հարցեր և առաջադրանքներ
1.Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

  1. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
    Գունավոր տերև
    Սև ամպ
    սառ օդ
    ցուրտ եղանակ
    արևոտ օր
  2. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
  3. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:
    Ես տեսա, որ աշունին ծառերի տերևները գույնը փոխում և թափվում են:
Реклама

Երբ մեծանամ

Ես ուզում եմ դառնամ բոսկիտբոլիստ :Ես ուզում եմ դառնամ բասկիտբոլիստ, որովհետև ես բասկետբոլի մեջ շատ լավ եմ խաղում ու ես շատ եմ սիրում բասկետբոլ խաղալ :😀

Բալզաթցիների արկածները

Մի անգամ էլ էս բալզացիները մի եկեղեցի գնացին ու տեսան վառվող մոմեր և արագ գնացին ջրի հետևից ու բոլոր մոմերը ջրեցին: Հետո բոլորը բարկացան ու սկսեցին լոլիկներ գցել նրանց վրա: ՈՒ նրանք վախեցած փախան:🤣🤣

Ճամփորդության ամփոփում

Սեպտեմբերի 27 -ին մենք դասարանով ուղևորվեցինք Մեղրաձոր, Թեժառույքի վանք: Բայց վանք հասնելու համար մենք պետք է հաղթահարեինք 2000մ բարձրունքը: Թեև բարձրանալը դծվար էր բայց շատ հետաքրքիր էր ինձ համար: Ինձ շատ դուր եկավ այնտեղի բնությունը և Թեժառույքի վանքը: Մենք շատ ուրախ ժամանակ անց կացրեցինք այնտեղ: Մտանք եկեղեցի, մոմ վառեցինք հետո խաղացինք գնդակ, նկարվեցինք, ընկեր Մանուշակը վայրի տանձի ծառ գտավ և տանձ հյուրասիրեց մեզ: Պարզվեց որ բարձրունքից իջնելը շատ ավելի դժվար էր բայց այդ իսկ պատճառով ավելի ուրախ և հետաքրքիր էր: Հետո մենք նստեցինք դպրոցական ավտոբուսը և վերադարձանք մեր դպրոց և դպրոցից գնացինք տուն:

Ճամփորդական կանոններ

Ճամփորդության ժամանակ.

  1. ուսապայուսակում պետք է ուտելիք՝ բրդուճներ ունենալ, ջուր բերել
  2. հագնել մարզական կոշիկներ, թեթև, հարմար շորեր
  3. մեկ էլ մեծ քարերը չհանել, որովհետև տակը կարող է օձ լինել