Լինում է չի լինում մի կախարդ ձու է լինում ։ Նա շատ էր սիրում կախարդել։ Մի օր թափառականներից նա լսում է արևաքարի մասին, որի օգնությամբ սովորական կախարդը կարող է դառնալ ամենահզոր և ամենակարող կախարդը, բայց դրա ճանապարհին անանցնելի խոչընդոտներ կան։ Գնում է տուն ,զբաղվում իր գործերով , ամեն կերպ փորձում է շեղվել բայց մտածում է նա միայն արևաքարի մասին որին ուզում է տիրանալ։ Երկար մտածելուց հետո նա որոշում է գտնել արևաքարը։ Որպեսզի պաշտպանվի ձվակերներից նա որոշում է մարդ դառնալ։ Կախարդության միձոցով մարդ է դառնում և ճամփա ընկնում ։ Առաջին խոչընդոտը նրա ճանապարհին մեծ և խորը կիրճն է լինում։ Կախարդության միջոցով կամուրջ է սարքում և անցնում կիրճը։ Երկրորդ և վերջին խոչընդոտը էլեկտրոնային հովհարներն էին։ Տեսնելով այդ նա որոշում է նորից ձու դառնալ և շատ ճիշտ է որոշում, որովհետև հովհարները շատ մեծ էին իսկ նա փոքրիկ ձվի տեսքով շատ հեշտ անցավ դրանց արանքով։ Հասնում է մի քարանձավ և ներս մտնելով գտնում է արևաքարը ։ Բայց հենց վերցնում է քարը հանկարծ իր արջև հայտնվում է մի մեծ վիշապ և քանի որ նա արդեն վերցրել էր քարը և դարձել հզոր կախարդ նա կախարդեց վիշապին դարձնելով նրան փոքրիկ վիշապիկ։ Կախարդական ձուն վերադարնում է տուն արևաքարով , փոքրիկ վիշապիկով և երկար և երջանիկ ապրում։