Չորսի ուժը (գարնանային հեքիաթ)

Գրեթե բոլոր երեխաները սիրում են ձմեռը։ Որովհետև միայն ձմռանն ենք կարող ուրախանալ ձյանը՝ կարելի է խաղալ ձնագնդիկ, սարքել ձնեմարդ և որ ամենա կարևորն է ՝ ձմռանը մենք տոնում ենք Նոր Տարին։ Բայց պետք չէ մոռանալ նաև տարվա մյուս ժամանակների մասին։ Չէ որ սառը ձմռանից հետո մարդիկ սպասում են ,որ կգա գարունը և կջերմացնի շուրջ- բոլորը։ Իսկ հետո կգա շոգ ամառը, որին կփոխարինի անձրևոտ աշունը։ Եվ այդպես ամեն տարի։

Բայց մի անգամ ամեն բան խառնվեց իրար և ձմեռը որոշեց մնալ ընդմիշտ։

Ի՞նչպես դա ստացվեց։ Հիմա կպատմեմ։

Ես և ընկերներս շատ ենք սիրում ձմեռը։ Ձմռանը համարյա ամբողջ օրը բակից տուն չէինք գալիս։ Մենք մի սովորույթ ունեինք՝ ձմռան վերջին օրը հավաքվում էինք բակում, խարույկ վառում և երազանք էինք պահում։ Այդ տարին բացառություն չէր։ Ամեն մեկս երազանք ենք պահում, գնում տուն, պարկում քնելու առավոտյան գարնան ակնկալիքով։ Երբ առավոտյան արթնանում եմ ,տեսնում եմ որ երկնքից խոշոր ձյան փաթիլներ են թափվում։ Ես շատ եմ ուրախանում, որովհետև խարույկի մոտ երազանք էի պահել, որ ձմեռը երբեք չհեռանա։ Պարզվեց, որ երեք ընկերներս նույնպես նույն երազանքն էին պահել ։ Մենք շատ ուրախ էինք, որ կարող էինք շարունակել խաղալ ձմեռային խաղերը։ Բայց ձյունը շարունակում էր գալ ու գալ, արդեն մի քանի օր է անդադար գալիս էր։ Ամբողջ աշխարհը խառնվել էր իրար։ Ես հասկացա, որ երազանքս բավականին վտանգավոր է, փորձեցի երազանքս ետ վերցնել, բայց ոչինչ չստացվեց։ Պապիկս երբ իմացավ, թե ինչ ենք ցանկացել, պատմեց մեզ Ձմեռ արքայի մասին։

-Նա ապրում է հեռավոր Անտարկտիդայում, սառցե դղյակում:Նա շատ սառնասիրտ է և միշտ ուզել է իշխել տարվա մյուս ժամանակների վրա, բայց նրանց ուժերը հավասար են եղել։ Վարկած կա, որ եթե աշխարհում չորս երեխա միառժամանակ անկեղծ ցանկանան, որ ձմեռը չվերջանա, Ձմեռ արքան կտիրի աշխարհին։ Այնպես որ, պետք է զգույշ լինել երազանքների հետ, թոռնիկս։

Ընկերներիս հետ որոշում ենք, քանի որ մենք ենք մեղավոր այս պատմության մեջ, գնանք և փորձենք փրկել տարվա մյուս ժամանակներին։

Առավոտյան շուտ, երբ մեծերը դեռ քնած էին, հավաքվում ենք և ճամփա ընկնում։ Բայց ի՞նչպես հասնենք Անտարկտիդա՝ ոչ մեկը չգիտեր։ Պապիկիս սենյակից վերցրած քարտեզով ընկնում ենք ճամփա։

 Գնում ենք գնում և հասնում մի գյուղ։ Ամբողջ գյուղը փնտրում ենք, բայց մարդ չենք գտնում, բացի գեղեցիկ սառցե արձաններից ու մի աղջկանից, որը անընդհատ լաց էր լինում։ Նա մեզ պատմեց, որ երբ եկավ գարնան չորորդ օրը, Ձմեռ արքան փոթորկի պես անցավ գյուղով և բոլորը դարձան սառցե արձաններ։

—Ես սովորական աղջիկ չեմ, — ասաց նա — ես Աշուն թագուհին եմ։ Ձմեռ արքան ինձ փակել է այս գյուղում, աղջկա մարմնում։ Իսկ սա արցունքներ չեն, այլ անձրևն է, որ տեղում է աշնանաը։

Իմ ընկեր Դավիթը լսելով դա մոտենում է նրան և ասում․

—Ներիր ինձ, Աշուն թագուհի, ես երբեք չեմ սիրել աշունը ,անձրևների պատճառով, բայց հիմա նոր հասկանում եմ, թէ ինչքան կարևոր է այն։ Իմ միակ ցանկությունը հիմա ձեզ փրկելն է։

Այդ խոսքերից հետո հանկարծ ձյան փաթիլների փոխարեն անձրև տեղաց և ձյունը սկսեց հալվել։ Հալվեցին նաև սառցե արձանները և մարդիկ ազատվեցին սառցե բանտարկությունից։

—Դավիթ, քո անկեղծ ցանկությունը փրկեց ինձ Ձմեռ արքայի կախարդանքից։ Շնորհակալ եմ։ — ասաց Աշուն թագուհին և անհայտացավ օդում։

Առավոտյան մենք նորից ընկանք ճամփա։ Մի քանի օր անց հասանք մի սառած ծովի ափ։ Ծովի ալիքները բարձր սառել էին։ Հեռվում ալիքներից մեկում մենք նկատեցինք արևի փոքրիկ շող, որը փորձում էր դուրս պրծնել սառույցից, բայց չէր կարողանում։ Մենք հասկացանք, որ դա ամառն է։ Ընկերներիցս մեկը, Արեգը, վազեց ալիքի մոտ, որ փրկի ամռանը, բայց այդ պահին մենք տեսանք հեռվից սառած ալիքների վրայով դեպի մեզ վազող  մեկաչքանի հրեշի։ Մենք նույնպես վազեցինք նրան ընդառաջ, որ շեղենք ուշադրությունը մեզ վրա, մինչև Արեգը փրկի ամռանը։ Կիկլոպը վազում էր մեր ետևից, նետում էր մեզ վրա սառցե սուր լեզվակներ, բայց մենք հասցնում էինք մի կողմ փախչել։ Արեգը հասավ ամռան մոտ․

—Ներիր ինձ Ամառ, ես չէի սիրում քեզ, որովհետև ամռանը շոգ է լինում, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան կարեևոր ես։ Իմ միակ ցանկությունը քեզ փրկելն է։

Այդ պահին սառցե ալիքը փշրվում է և արևի շողը դուրս է պրծնում և բարձրանում երկինք։ Պայծառ արևը փայլատակում է երկնքում և նրա ջերմությունից սառցե ալիքները հալվում են և կիկլոպին տանում են ծովի խորք։ Քանի որ մենք էլ էինք ծովի վրա, մենք նույնպես սկսեցինք խորտակվել։ Այդ պահին ծովի խորքերից դուրս եկան չորս կետեր և դուրս հանեցին մեզ ջրի երես։

 Մնացած ճանապարհը ընթանում էինք կետերի վրա։ Նրանք մեզ հասցրեցին Անտարկտիդա։ Իջնելով ափ շնորհակալություն հայտնեցինք կետերին ու գնացինք առաջ, փնտրելու գարնանը։

Անտարկտիդայի խորքերում երևաց Ձմեռ արքայի ահռելի սառույցից դղյակը։ Երբ մենք մտանք ներս, դղյակի դռները փակվեցին և շուրջ բոլորը  սկսեց դղրդալ, հատակը սկսեց քանդվել։ Մենք վազեցինք աստիճաններով վերև, բայց առաստաղից սառցե բեկորները պոկվում և թափվում էին մեզ վրա։ Տռոլները դուրս էին գալիս ճեղքերից և փորձում էին մեզ բռնել։ Վազելով մտանք մի մեծ սենյակ, որտեղ սառցե պատի ետևում դրված էր մի շատ գեղեցիկ ծաղիկ։ Ընկերներիցս Ալեքսը մոտեցավ ծաղիկին և ասաց․

—Ներիր ինձ, Գարուն։ Ես չէի սիրում քեզ, որովհետև երբ դու գալիս էիր, ձմեռը վերջանում էր։ Բայց ես հիմա հասկանում եմ, թե ինչքան կարևոր ես։ Իմ միակ ցանկությունն է քեզ փրկել։

Այդ պահին ներս է մտնում Ձմեռ արքան և բոլորս տեսնում ենք, թե ինչպես ծաղկի շուրջ սկսում է ամեն ինչ կանաչել, խոտերն ու ծաղիկները տարածվում են ամենուրեք։ Ձմեռ արքան սկսում է հալվել։

Ես մոտեցա Ձմեռ արքային և ասացի․

—Ձմեռ արքա, ես և ընկերներս քեզ շատ ենք սիրում ու չենք ուզում, որ դու կորչես ընդմիշտ։ Մենք հասկացանք, որ տարվա ամեն ժամանակն ունի իր տեղը և ամեն մեկը պետք է գա իր ժամանակին։

Ձմեռ արքան ժպտաց և խոստացավ, որ կվերադառնա իրեն տրված ամիսներին։

Նա նստացրեց մեզ իր սայլակը։ Սպիտակ ձիերը մեզ օդ հանեցին և շուտով մենք հայտնվեցինք տանը, որտեղ արդեն գարուն էր։

комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s