Թեսթ 1 Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբոբջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ

անգամ

երբեք

դարձավ

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:  

գ/հակառակ կողմով

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
  • վատ                լավ
  • սովորական             անսովոր
  • Պարզ              բարդ
  • երկար             կառճ
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.


դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————            

բ/ հարցերին     —————————————                       

գ/ դարակները  —————————————                      

դ/ խրճիթ          եզակի            

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

գոյական ածական

տղա        վատ
օր            սովորական

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ձանձրացնել
    բ/չէր կարողանում              չկարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դարձել
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա  — ստվերը, ամպեր, նամականիշները

ստորոգյալ  —   ունի, չեն գրում, չեն խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.


գ/ամբողջ տարին


  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      կաղամբ
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա շատ հետաքրքրասեր էր, բայց նրա հարցերը բոլորը թարսեին և ոչ ոք չեր կարողանում պատասղանել նրանց։

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.


գ/տղան հակառակ ինչուիկ էր

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Նա տեղափոխվեց մի սարի գագաթ, մի խրճիթ շինեց և այնտեղ նա հորինում եր իր  նոր հարցերը։

  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ի՞նչու  փայտը  տուն է կառուցում։ Որովհետև փայտը ուզում է տուն ունենալ։

Ի՞նչու ներկը թուղթ ունի։ Ներկը ուզում է նկարել։

Ի՞նչու թերթը  գիրք ունի։ Թերթը ուզում է կարդալ։

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ի՞նչու ծաղկամանը  ծաղիկ ունի։

Ի՞նչու ծորակը ջուր ոնի։

Ի՞նչու ուտելիքը սառնարան ունի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s