Եղիշե Չարենց «Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • ձյունապատ  — ձյուն+ա+պատ, բարդ բառ
  • մանկական — մանուկ+ական, ածանցավոր բառ
  • աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ
  • անհուն — ան+հուն, ածանցավոր բառ
  • ձյունոտ — ձյուն+ոտ, ածանցավոր բառ
  • իրիկնամուտ — իրիկուն+ա+մուտ, բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • աչեր — աչքեր
  • մրմունջ — ցածր ձայն, շշնջոց
  • անուրջ — երազ, տեսիլք
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։
  • գոյական
  •  լեռներ
  • լճեր
  • երկինքներ
  • գիշեր
  • իրիկնամուտ

ածական

ձյունապատ

կապույտ

մենակ

թափանցիկ

սուրբ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s