Ճամփորդություն դեպի Կոշ գյուղ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 9:30 մեր դպրոցի 5-րդ դասարանցիների, ուսուցիչների հետ շարժվեցինք դեպի Արագածոտնի մարզ, Կոշ գյուղ ճամփորդության։ Այնտեղ մենք հաղթահարեցինք երկու բարձրունք։ Տեսանք Սբ. Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ. դարում, Սբ. Գևորգ եկեղեցի 19-րդ դարում, Կոշի ամրոց (Աղջկա բերդ, 13-րդ դարում)։ Առաջին բարձրունքը բարձրանալիս ես շատ վախենում էի, որովհետև կարծում էի, որ այնտեղ օձեր կան, բայց ես կարողացա հաղթահարել վախս։ Վերևում կար մի աղոթավայր, որտեղ երգում էինք երգեր։ Երկրորդ լեռը բարձրանալիս մենք տեսանք մի վայր, քարերով փակված, որի արանքից նայելով հասկացանք, որ այնտեղ քարանձավ կա։ Հետո մենք գնացինք աղբյուրի մոտ և այնտեղից խմելու ջուր հավաքեցինք , սալորներ քաղեցինք։ Ասեմ՝ շատ քաղցր և համեղ սալոր էր։ Ներքևում մենք գնացինք հին գերեզմաններ և տեսանք յոթ խաչքարներ,որոնք կոչվում էին <<7 դարպաս>> որովհետև ըստ ավանդության նրանք մեզ պաշտպանում են թուրքերից։ Նաև տեսանք բրոնզեդարյա բնակավայրի ավերակներ։ Հետո խաղացինք տարբեր խաղեր և վերադարձանք տուն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s